Ռուսական զորքերը հուլիսի 14-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Գոլոսեևսկի շրջանի պահեստներում հրդեհի մասին, իսկ Դարնիցկի շրջանում էլ ավտոմեքենաներ են այրվել: Կլիչկոյի տվյալներով՝ տուժածներ չկան։
Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային տրամադրել թևավոր SCALP հրթիռների արտադրության լիցենզիան։ Ուկրաինական Liga.net պարբերականի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հռչակագրից ելնում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պարտավորվել են 70 մլրդ եվրո տրամադրել Ուկրաինային «ռազմական տեխնիկայի, օգնության և ուսուցման» համար, ինչպես նաև «հաստատում 2027 թվականին աջակցության առնվազն նույն մակարդակի ապահովման պարտավորություն»։
Ավելի վաղ Զելենսկին և Պուտինը հեռախոսազրույցներ էին ունեցել Թրամփի հետ, որպեսզի շնորհավորեն ԱՄՆ անկախության 250-ամյակը։ Դրանց ընթացքում քննարկվել էր ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցը։
Հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահը դարձյալ պնդել էր, որ Բելառուսի տարածքում տեղակայված են ռուսական և բելառուսական վերահաղորդիչներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ հարվածները համակարգելու համար։
Սոբյանինի հրապարակած տվյալներով՝ Մոսկվայի երկնքում խոցվել է գրեթե 200 անօդաչու սարք։
Վերջին տվյալներով, որոնք ներկայացրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, միայն Ուկրաինայի մայրաքաղաքում զոհվել է 2 մարդ, վիրավորվել ևս 44-ը, որից 28-ը հոսպիտալացվել է, այդ թվում՝ 2 երեխա։
The Kyiv Independent-ի տվյալներով՝ ամերիկյան կողմը բանակցություններում առաջընթաց չի տեսնում, ինչի պատճառով այս այցը կարող էր զուտ խորհրդանշական լինել։
Ռուսաստանը և Ուկրաինան մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ փոխանակվել են ռազմագերիներով։ Երկու կողմն էլ մյուսին փոխանցել են 193 ռազմագերի։